Չհաստատված տեղեկատվության համաձայն, ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարող է Հայաստանի խորհրդարանի խոսնակ դառնալ: Որոշ տեղեկությունների համաձայն, Հարությունյանը լավագույն թեկնածուն է այդ պաշտոնի համար: Սակայն հնարավոր է, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի թեկնածությունը նույնպես առաջադրվի այդ պաշտոնում:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:
Հրաժարական է տվել նաև Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ Ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: