2 նոյեմբերի 2011 - 11:25 AMT
Ալիկ Սարգսյանը հնարավոր է նշանակվի փոխվարչապետ, սակայն ՏԿ նախարար չի դառնա

PanARMENIAN.Net-ի տեղեկություններով, հնարավոր է Հայաստանի տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնները, որ միասնական են, առանձնացվեն: Արդյունքում Արմեն Գևորգյանը կմնա միայն նախարար կամ այլ մարդ կփոխարինի նրան այդ պաշտոնում, իսկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հնարավոր է նշանակվի փոխվարչապետ:

Լուրեր են շրջանառվում, որ տարածքային կառավարման նախարար կարող է նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Նշենք, որ նախագահի հրամանագրով Ալիկ Սարգսյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից, որը այժմ զբաղեցնում է նախկին պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: