Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների առաջնորդները խոստանում են 2 ամսում պայմանավորվածության հասնել երկրի վերամիավորման հարցում, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախօրեին Նյու Յորքում կայացած Դիմիտրիաս Խրիստոֆիասի ու Դերվիշ Էրօղլուի հանդիպման ավարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կողմերը խոստումնալից առաջընթացի են հասել երկու նախորդ օրերին որոշ առանցքային հարցերի շուրջ»,-ասել է Պան Գի Մունը:
Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դեռևս չլուծված են մնում Կիպրոսի երկու համայնքների կառավարման, մասնավոր սեփականության ու քաղաքացիության հարցերում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2012թ. հունվարին:
Բանակցությունները մեկնարկել են 2008թ.՝ միասնական դաշնային կառավարության ձևավորման համար:
Կիպրոսը դե-ֆակտո կիսված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից: