2 նոյեմբերի 2011 - 13:31 AMT
Քադդաֆիի որդին դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով չեղյալ համարել իր ձերբակալության օրդերը

Մուամար Քադդաֆիի որդին Սեյֆ ալ Իսլամը դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով չեղյալ համարել իր ձերբակալության թույլտվությունը Լիբիայի տարածքում:

Իր դիմումը նա պատճառաբանել է նրանով, որ Լիբիայի իշխանությունները չեն կարող արդար դատավարություն ապահովել, հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Սաադիի փաստաբան Նիկ Կաուֆմանին:

Սաադի Քադդաֆին այս պահին գտնվում է Նիգերում, ուր փախել էր այն բանից հետո, երբ օգոստոսին Լիբիայի նոր Անցումային խորհրդի զինվորականները գրավեցին Տրիպոլին:

Հունիսին Անցումային ազգային խորհուրդը Մուամար Քադդաֆիին ձերբակալելու, ինչպես նաև Սեյֆ ալ Իսլամին և Լիբիայի հետախուզության ծառայության ղեկավար Աբդուլլահ աս Սենուսիին ձերբակալելու թույլտվություն տվեց:

Հոկտեմբերի 20-ին ԱԱԽ-ն հայտարարեց Քադդաֆիի կողմնկիցների վերջին քաղաքը՝ Սիրտը վերցնելու և գնդապետի մահվան մասին: