2 նոյեմբերի 2011 - 15:12 AMT
Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը կայցելեն ԵԹԿՊԻ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կայցելեն Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: ԵԹԿՊԻ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այցի շրջանակում ռեկտոր Արմեն Մազմանյանը կներկայացնի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ծախսերն ու կատարված փոփոխությունները, ինչպես նաև բուհական կառուցվածքային ու կրթական բարեփոխումների ծրագիրը: