ՎՏԲ-Հայաստան Բանկը` Cosmopolitan Հայաստան ամսագրի և Visa ընկերության հետ համատեղ, հայտարարել են Visa ՎՏԲ Cosmopolitan նոր կանացի համաբրենդային քարտի թողարկման մասին:
Visa ՎՏԲ Cosmopolitan քարտը մշակվել է հատուկ դիզայնով` հաշվի առնելով ժամանակակից կանանց ապրելակերպն ու հետաքրքրությունները: Այն տալիս է մի շարք զեղչերի ու հատուկ առաջարկների հնարավորություն Հայաստանի առաջատար ընկերությունների կողմից, որոնց թվում են տարբեր բուտիկներ, գեղեցկության սրահներ, Սպա և բժշկական կենտրոններ:
Բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել դեբետային ՎՏԲ Cosmopolitan Visa Classic կամ վարկային ՎՏԲ Cosmopolitan Visa Gold համաբրենդային քարտերը:
Ներկայումս, ՎՏԲ Cosmopolitan համաբրենդային նախագծի շրջանակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար գործում են մոտ 200 հատուկ առաջարկ:
«ՎՏԲ Cosmopolitan քարտի թողարկումը նոր մոտեցում է հայկական շուկայում` ուղղված նպատակային խմբերի համար նախատեսված բանկային ապրանքների ստեղծմանը, ներկայացմանն ու առաջխաղացմանը: Մենք` Cosmopolitan Հայաստան ամսագրի և Visa ընկերության հետ համատեղ, ստեղծել ենք եզակի ու հաջողակ պրոդուկտ: Հույս ունենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտվեն Visa ՎՏԲ Cosmopolitan քարտից: ՎՏԲ-Հայաստան բանկը չի պատրաստվում սահմանափակվել այս քարտով. ապագայում ևս մենք նախատեսում ենք ստեղծել ու առաջարկել ժամանակակից և որակյալ համատեղ պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք կգոհացնեն անգամ ամենից պահանջկոտ հաճախորդներին»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։
«Cosmopolitan Հայաստան ամսագրի լսարանը ժամանակակից երիտասարդ կանայք են, ովքեր ակտիվ են, և Visa ՎՏԲ Cosmopolitan քարտը լիովին համապատասխանում է նրանց կյանքի դինամիկ ընթացքին: Վստահ եմ, որ յուրաքանչյուր աղջիկ շատ մեծ ուրախությամբ կօգտագործի այն, քանզի կստանա զեղչերի շատ լայն հնարավորություններ և առաջարկներ, ինչպես նաև անվճար կբաժանորդագրվի իր սիրելի ամսագրին: Visa ՎՏԲ Cosmopolitan կանացի քարտը մեզ համար հանդիսանում է համագործակցության առաջին նման փորձը հայկական շուկայում»,- ասել է Cosmopolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը: