28 հուլիսի 2000 - 19:08 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
28.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի երկրորդ կեսին նախատեսված Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի այցը Մոսկվա «տեխնիկական պատճառներով» հետաձգվել է, եւ, ըստ ամենայնի տեղի կունենա սեպտեմբերին:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը, հետաձգման հիմնական պատճառը Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Իգոր Իվանովի եւ Վիլայաթ Գուլիեւի աշխատացուցակների անհամատեղելիությունն է: Վիլայաթ Գուլիեւի այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: --0--