4 նոյեմբերի 2011 - 11:06 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական հաշվետվություն են տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, որը ներկայացվելու է ԵԱՀԿ գալիք Նախարարական խորհրդում։

Զեկույցում համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և դեսպան Անջեյ Կասպրշիկը նշել են կատարված աշխատանքի և տարածաշրջան կատարած այցելությունների մասին. «Մենք 8 անգամ այցելել ենք տարածաշրջան և 14 հանդիպում անցկացրել հակամարտության կողմ հանդիսացող պետությունների ղեկավարների հետ, ինչպես նաև 4 անգամ հատել ենք շփման գիծը»։

Համանախագահների հայտարարության համաձայն հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի և կողմերը պետք է համապատասխան քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հարցի կարգավորման համար։