28 հուլիսի 2000 - 16:34 AMT
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԵՐ
28.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Ռուսաստանի միասնական էնեգահամակարգեր» բաժնետիրական ընկերությունը աշխատանքներ է տանում` տարածաշրջանային խոշոր նախագծերի իրականացման ուղղությամբ:
Առաջին նախագիծը կապված է Հարավային Կովկասի երեք պետությունների եւ Ռուսաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքների կարգավորման հետ: «Ռուսաստանի միասնական էնեգահամակարգեր» ընկերությունը մտադիր է 800 հազ. դոլարի ներդրում կատարել «ՊՈՆՏՈԷԼ» բաժնետիրական ընկերություն, որի հիմնադիրներն են Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ընկերությունները եւ որը զբաղվում է այս պետությունների ենթակարգավորման կետերի տեխնիկական վիճակի բարելավվմամբ:
Ընթացիկ տարվա ապրիլին Մոսկվայում ստորագրվել է Ռուսաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի մասին պայմանագիր: Մոտ օրերս նախատեսվում է նմանատիպ պայմանագիր ստորագրել նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Շուտով ավարտին կմոտենա նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրման նախապատրաստությունը: --0--