Նոյեմբերի 4-ին ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Չափարյանը (73կգ ք/կ) իր երկրորդ մենամարտն է անցկացրել: Հայ մարզիկի մրցակիցն էր Դերեկ Լանգլոիսը (Կանադա), որի հանդեպ Չափարյանը հաղթանակ տարավ:
Երրորդ փուլում Չափարյանը կհանդիպի ճապոնացի Օնո Շոհեի (Ճապոնիա) հետ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Ղազարյանը մինչև 66 կգ քաշային կարգում կհանդիպի ճապոնացի Շո Տատեյամայի հետ: