Նոյմեբերի 4-ին հունական Պորտո Կարաս հանգստավայրում տեղի կունենա Եվրոպայի շախմատի թիմային առաջնության երկրորդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը կլինի Ադրբեջանի թիմը:
Արդեն հայտնի են թիմերի կազմերը: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կխաղա Թեյմուր Ռաջաբովի, Սերգեյ Մովսիսյանը կխաղա Վուղար Գաշիմովի, Վլադիմիր Հակոբյանը Շախրիյար Մամեդյարովի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Գադիր Հուսեյնովի հետո:
Առաջին տուրում հայ շախմատիստները 3,5:0,5 հաշվով հաղթել են Ավստրիային և 5-րդ տեղում են: Ադրբեջանը 2,5: 1,5 հաշվով հաղթել է Իտալիային և 12-րդ տեղում է: