4 նոյեմբերի 2011 - 16:30 AMT
«ԱրմենՏել»-ը Travelling Connect-ի հետ առաջարկում է բոնուսներ ռոումինգում րոպեների դիմաց

«ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը դարձել է Travelling Connect միջազգային ծրագրի բացառիկ գործընկերը Հայաստանում:

Բոլոր այն օտարերկրացիները, ովքեր օգտվում են ռոումինգից և հանդիսանում եմ Travelling Connect ծրագրի մասնակից, գտնվելով «ԱրմենՏել»-ի ցանցում, կարող են ստանալ 1 մղոն կամ 1 բալ (կախված ընտրված ծրագրից) յուրաքանչյուր ելքային զանգի 1 րոպեի դիմաց: Հետագայում կուտակած միավորները նրանք կարող են օգտագործել այնպիսի ճանաչված ընկերություններում, ինչպիսք են Hilton, Marriot, Alitalia, Royal Brunei Airlines, SN Brussels, Air France, KLM, Malaysia Airlines, TAP Portugal, THAI Airways-ը և այլն: Այս ծրագրի գործընկեր են հադիսանում այնպիսի հայտնի օպերատորներ ինչպիսք են T-mobile, Vodafone, NTT DoCoMo,Mobistar, Digicel և այլն:

«ԱրմենՏել» ընկերությունը, որպես երկրի խոշորագույն կապի միասնական օպերատոր, շարունակաբար զարգացնում է ծառայությունների տրամադրման համակարգն` անակնկալներ մատուցելով իր բաժանորդներին: Այսուհետ մեր ցանցում ռոումինգ ծառայություններից օգտվողներին, մենք առաջարկում ենք ոչ միայն որակյալ կապ, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցանց, հաճախորդների սպասարկման և տեղեկատվական շուրջօրյա ծառայություններ, այլ նաև բոնուսներ կուտակելու լրացուցիչ հնարավորություններ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Travelling Connect ծրագրի մասնակցությունն անվճար է: Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել Travelling Connect –ի կայքում