5 նոյեմբերի 2011 - 11:22 AMT
ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներից

Մի քանի շաբաթ տևած իրարանցումից հետո, որը բարձրացել էր Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադիլ ալ Ջուբեյրայի դեմ իբր տեղի ունեցած դավադրության շուրջ, ԱՄՆ իշխանությունները հրաժարվեցին Իրանի ԿԲ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունից, հայտնում է FarsNews-ը:

Իրանական կողմը գնահատում է այդ փաստը որպես նավթի շուկայում բալանսը խախատելու Օբամայի վարչակազմի մտավախություն, քանի որ դա առաջին հերթին կանդրադառնա ԱՄՆ տնտեսության վրա, որն այնքան էլ լավ վիճակում չի գտնվում:

Մյուս կողմից, ԿԲ դեմ պատժամիջոցների կիրառումը քիչ արդյունավետ կլինի, քանի որ մյուս երկրները չեն սատարում ԱՄՆ այդ նախաձեռնությանը:

Այդ մասին են վկայում նաև ամերիկացի փորձագետների կարծիքները, որոնք հայատարում են, թե «Իրանի ԿԲ դեմ պատժամիջոցների կիրառումը չափազանց համարձակ ու իռացիոնալ քայլ կլինի», որը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ ու մի շարք այլ պետությունների հարաբերությունների վրա: