6 նոյեմբերի 2011 - 17:14 AMT
Սիրիայում հակակառավարական ակցիաները Հոմսից տեղափոխվել են Հալեպ

Հակակառավարական ցույցերը շարունակվում են Սիրիայի խոշոր քաղաքներում մահմեդականների համար տոնական օրվա՝ Իդ ալ Ադխի աղոթքից հետո, հաղորդում է CNN-ը:

Բողոքի զանգվածային ակցիաներ սկսվել են Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում:

Դերա քաղաքում անվտանգության ուժերը փորձում են ցրել ցուցարարներին: Բողոքի ակցիաներ սպասվում են Սիրիայի մի շարք այլ քաղաքներում, գրում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:

Բախումները ընդդիմադիրների և իշխանության զորքերի միջև Սիրայում շարունակվում են արդեն մի քանի ամիս. համաշխարհային ԶԼՄ-ների տվյալներով զոհդերի թիվը գերազանցում է մի քանի հազարը: