ՀՀ-ում Սլովակիայի հանրապետության հյուպատոսությունը` հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը` պահպանել բնությունն ու մշակութային կոթողները, նոյեմբերի 6-ին կազմակերպել էր հերթական աշխատանքները բնության և մշակութային կոթողների պահպանման նպատակով: Հյուպատոսարանից հայտնում են, որ այս անգամ աշխատանքները տարվել են Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, որը որպես համամարդկային արժեք ունեցող հուշարձան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Աշխատանքներին մասնակցել է ավելի քան 70 երիտասարդ Հայաստանի տարբեր շրջաններից: «Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ, քանզի յուրաքանչյուրիս պարտքն է հետագա սերունդների համար պահպանել դարերի խորքից մեզ հասած ազգային պատմական հուշարձաններն ու կոթողները»,- ասվում է հյուպատոսության մամլո հաղորդագրության մեջ: