25 հուլիսի 2000 - 20:23 AMT
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԱԽԱԼՔԱԼԱԿ-ԱԽԱԼՑԽԱ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայ գործարար, ՌԴ քաղաքացի Լորիկ Թեւանյանը մտադիր է ներդրում կատարել Ախալքալակ-Ախալցխա մայրուղու շինարարության մեջ:
Հուլիսի 24-ին Լորիկ Թեւանյանը Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գիգլա Բարամիդզեի հրավերով այցելել է Ջավախքի շրջան: Այսօր նախատեսվում է հայ գործարարի հանդիպումը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեի հետ: --0--