8 նոյեմբերի 2011 - 12:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի ու Իրանի միջև չկան դժվար լուծելի խնդիրներ

Հայաստանի ու Իրանի միջև չկան դժվար լուծելի խնդիրներ, իսկ առկա թերությունները զուտ տեխնիկական բնույթ են կրում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Բոլոր հարցերը տեխնիկական են ու հեշտ կանոնակարգելի»,-ասել է նախարարը:

Իր հերթին Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ու Իրանի տեսակետները շատ հարցերում համընկնում են, ինչն ավելի է նպասում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր համատեղ ջանքերն ուղղված են համագործակցության ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Սալեհին:

Նոյեմբերի 8-ին Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Նախարարը հանդիպել է ՀՀ մի շարք պաշտոնյաների, այդ թվում ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ