8 նոյեմբերի 2011 - 13:32 AMT
Իրանի ԱԳՆ. Իրանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ

Իրանը բավական մեծ երկիր է և այն պետք է միշտ կենտրոնացնի ուշադրությունը տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման վրա։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին՝ պատասխանելով Թուրքիայի տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու մասին հարցին։

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը, ինչն ավելի արդյունավետ կդառնա, եթե ջանքեր գործադրեն նաև տարածաշրջանի այլ երկրները»,- ասել է նա։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի սկզբին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադար տեղակայելու որոշման համար։ «Այդ ռադարը նախատեսված է սիոնիստական ռեժիմի պաշտպանության համար։ Ւսրայելին երաշխիքներ են պետք, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում մեր հրթիռները չեն կարող հասնել բռնազավթված տարածքներին»,- ասել է նա։