ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են հակակառավարական պաստառ փակցնել Սանկտ Պետերբուրգում, որի համար բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին: Ինչ էր գրված պաստառի վրա հայտնի չէ:
Միջադեպի մասին իրազեկվել է ՀՀ դեսպանությունը: Հայտնի է, որ նրանց ազգանուններն են Բաղդասարյան և Հովհաննիսյան, նրանք բնակվում են Սանկտ Պետերբուրգում ժամանակավոր գրանցմամբ:
Օրերս Պետերբուրգում պաստառներ են հայտնվել, այդ թվում նաև վերոնշյալ վայրում հետևյալ արտահայտություններով՝ «Մի ձանձրացեք, վաղը կգամ» և «Կարծես, վաղն արդեն սկսվում է»: Ենթադրվում է, որ այդ պաստառները զետեղվել են նոյեմբերի 7-ի կապակցությամբ:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», չի բացառվում, որ պաստառները կախել են Սոցիալիստական երիտասարդության դաշնության ներկայացուցիչները: