8 նոյեմբերի 2011 - 17:45 AMT
Հայաստանի ու Չեխիայի հավաքականների խաղի մրցավարը կլինի նորվեգացի Դագ-Վիդար Խավսոսը

Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ու Չեխիայի երիտասարդական հավաքականների միջև խաղի մրցավարը կլինի նորվեգացի Դագ-Վիդար Խավսոսը:

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 11-ին 17:00-ին Երևանի հանրապետական մարզադաշտում:

Հայ ֆուտբոլիստները վաստակել են 7 միավոր և 3-րդ խմբում զբաղեցնում են առաջին տեղը: Նույնքան միավոր ունի նաև Չեխիան:

Նոյեմբերի 11-ին 3-րդ խմբում կխաղան նաև Չերնոգորիայի ու Անդորրայի հավաքականները, Չերնորգորիան 3 միավորով 3-րդ տեղում է, իսկ Անդորրան առանց միավորների վերջին՝ 5-րդ տեղում է:

Նոյեմբերի 15-ին հայ ֆուտբոլիստները կրկին սեփական դաշտում կխաղան Ուելսի հետ, որն ունի 6 միավոր և 4-րդ տեղում է: