9 նոյեմբերի 2011 - 10:06 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ի հետ կքննարկի Իրանի վերաբերյալ զեկույցը

ԱՄՆ ներկայացուցիչները նոյեմբերի 18-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության հետ կքննարկեն կազմակերպության նոր զեկույցն Իրանի վերաբերյալ, հաղորդել է Պետդեպարտամենտ պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

«Այդ գաղտնի զեկույցը ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրներին փոխանցել է կազմակերպության ղեկավարը: Բովանդակության մի մասն արդեն հայտնվել է ԶԼՄ-ներում, բայց մենք դեռևս ուսումնասիրում ենք փաստաթուղթը, ինչի համար մեզ որոշակի ժամանակ կպահանջվի: Այն բանից հետո, երբ մենք ստացանք զեկույցը, մենք նոյեմբերի 18-ին հանդիպում նշանակեցինք ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության հետ»,- ասել է Նուլանդը:

Զեկույցի առաջիկա հրապարակման մասին սեպտեմբերի կեսերին հայտարարել էր ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն:

Այս տեղեկատվության բացահայտումը, որի հարցում պնդում էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կարող է հանգեցնել Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ռուսաստանն ու Չինաստանը, հակառակը, Ամանոյին հետ էին պահում չգիտակցված շտապողականությունից: Թեհրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերլուծության ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն ղեկավարվում է քաղաքական նկատառումներով: