ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, որը Սպիտակ տունը գլխավորել է 1993-2001թթ., գտնում է, որ երկու ժամկետ կառավարած ամերիկյան նախագահը պետք է իրավունք ունենա ընդմիջումից հետո կրկին ընտրվելու այդ պաշտոնում: Այդ մասին Քլինթոնը հայտնել է` ելույթ ունենալով ամերիկյան MSNBC հեռուստաալիքի եթերում, հաղորդում է BBC-ն:
«Ես միշտ համարել եմ, որ դա պետք է կանոն լինի: Կարծում եմ, որ գործնական տեսակետից դա չի կարելի կիրառել որևէ մեկի հանդեպ, ով արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը: Բայց դա կարելի է կիրառել ապագայում»,- ասել է Քլինթոնը:
Այժմ, ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղման համաձայն, միևնույն անձը կարող է նախագահ ընտրվել երկու անգամից ոչ ավելի: