9 նոյեմբերի 2011 - 13:40 AMT
ՈՒԱԶ-ը բախվել է ՎԱԶ-2109. Վարորդներից մեկը մահացել է

Նոյեմբերի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2109»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: