10 նոյեմբերի 2011 - 11:44 AMT
Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի կազմակերպման համար հատկացվել է 17 միլիոն դրամ

ՀՀ կառավարությունը 17 միլիոն դրամ է հատկացրել նոյեմբերի 4-11-ը Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի կազմակերպման և անցկացման նպատակով։ Ինչպես հաղորդեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստան է ժամանելու եգիպտական 50-հոգանոց պատվիրակությունը, որի կազմում կլինեն մշակույթի գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլն։

Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում են ֆիլմերի ցուցադրություններ, հայ-եգիպտական համատեղ բեմադրություններ, ցուցահանդեսներ։ Նախատեսվում է նաև մանկական ծրագիր և մի շարք այլ միջողառումներ։