Մարքեթինգի ոլորտի համաշխարհային «գուրու» Ֆիլիպ Կոտլերի «Մարքեթինգի հիմունքները» գիրքը կթարգմանվի հայերեն: Այդ մասին միջազգային «Մարքեթինգի մեծ շաբաթի» մեկնարկին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:
Մեկնարկած շաբաթվա շրջանակներում Հայաստան կայցելի մարքեթինգի «գուրու» Ֆիլիպ Կոտլերը: Նոյեմբերի 13-17 կկայանա ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսորի առաջին տարածաշրջանային այցը Հայաստան: «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. 11.11.11» ծրագրի նախաձեռնողը հանդիսանում է Մարքեթինգի հայկական ասոցիացիան, Հայաստանի իշխանություների աջակցությամբ: Այցի ընթացքում Կոտլերը հանդես կգա դասախոսությունների շարքով՝ ուղղված Հայաստանի կազմակերպությունների միջին և ավագ մենեջերներին, ղեկավարներին, տնօրեններին և ուսանողներին՝ ներկայացնելով մարքեթինգի իր նոր «Marketing 3.0. Profitability, Returnability. Sustainability» հայեցակարգը:
Այդ կապակցությամբ «Կոտլեր Իմփեքտ» ընկերության մենեջեր Ֆահիմ Կիպրիան ավելացրեց, որ դա կօգնի դարձնել մարքեթինգային որոլտի գիրքը և գիտելիքները մատչելի լայն հասարակության համար: Միաժամանակ նա ընդգծեց, որ Կոտլերի այցը Հայաստան, որը ընտրվել է տարածաշրջանային կենտրոն, ունի կարևոր նշանակություն, ավելացնելով, որ հայտնի մարքեթոլոգը իր հետագա տուրերում կպատմի իր տպավորությունների մասին, հարուստ մշակույթ և պատմական ժառանգություն ունեցող երկրից:
Անդրադառնալով Կոտլերի անվան տարածաշրջանային մարքեթինգային կենտրոնի ստեղծմանը Հայաստանում՝ Արամ Նավասարդյանը ընդգծեց, որ դա թույլ է տալիս լրացնել այդ ոլորտում առկա մասնագետների պակասը: