Նոյեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,65 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385 դրամ:
Նոյեմբերի 11-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384.09 դրամ` նոյեմբերի 10-ի համեմատ ավելանալով 0.36 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 523.98 դրամ` ավելանալով 1.49 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 կետով` կազմելով 12.58 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: