ԱՄՆ չորս անօդաչու ինքնաթիռներ Թուրքիա են բերվել։ Ինչպես հաղորդում է «Թարաֆ» թերթը, ԱԹՍ-ները բերվել են Ինջիրլիք ռազմակայան։ Թերթը պնդում է, որ լուսանկարել է այն անգարները, որտեղ պահվում են ինքնաթիռները։
Անօդաչու ինքնաթիռները օդ կբարձրանան Ինջիրլիք ռազմակայանից, կանցնեն Սիրիայի օդային տարածքով և կհատեն Իրաքի հետ սահմանը։ Թռիչքի ընթացքում ԱՄՆ-ն արբանյակից կհետևի ինքնաթիռներին։
Թերթը նշում է, որ աէրոլուսանկարահանման արդյունքները առաջին հերթին կփոխանցվեն ԱՄՆ-ին, այնուհետև՝ Անկարայում Ամերիկայի շտաբին, որից հետո՝ Թուրքիայի Գլխավոր շտաբին։