12 նոյեմբերի 2011 - 12:47 AMT
Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքել ռազմավարական համագործակցության մասին

Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքել ռազմավարական համագործակցության մասին, հայտնում է Իրանի Mehr գործակալությունը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Իրանի Անվտանգության ազգային գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաքերին:

«Համաձայնագիրը կնքվել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովի հետ հանդիպման ժամանակ»,-ասել է նա: Ըստ Բաքերի, այդ փաստաթուղթը մի շարք պայմանավորվածությունների ու նախապես ստորագրված պայմանագրերի արդյունք է: «Այդ փաստաթուղթը վերաբերում է երկրների համագործակցությանը անվտանգության, տնտեսության ու հետախուզության ոլորտներում»,-ասել է Ալի Բաքերին

Ըստ նրա, հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Իրանի միջուկային ծրագրին ու մի շարք միջազգային հարցերին վերաբերող խնդիրներ: