Ներքին գործերի նախարարությունը պարզել է նախօրեին Թուրքիայում լաստանավ գրաված ահաբեկչի անձը, հայտարարել է երկրի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը, շաբաթ օրը հայտնում է TRT Наber հեռուստաալիքը:
Ահաբեկիչն է Մենսուր Գյուզելը, որը ահաբեկչական համարվող ՔԱԿ-ի պատասխանատուն է երիտասարդական հարցերով Խոջաելի քաղաքում:
Ստամբուլի Իզմիթ արվարձանից Կարամյուրեսլ քաղաք մեկնող «Քարտեպե» լաստանավը, որը գրավվել էր ուրբաթ երեկոյան Մարմարի ծովի ափին, ազատագրվել է, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Նավը գրավել է մեկ մարդ, ով վնասազերծվել և սպանվել էր հատուկ նշանակության ջոկատի իրականացրած գործողության ժամանակ: Նավի ուղևորները և թիմը ազատված են, տուժածներ չկա: Նավի վրա գտնվում էր 18 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Ավելի վաղ, Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, որ հարձակումը կազմակերպել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները: Նրա տվյալով` լաստանավի գրավմանը մասնակցել էր 4-5 մարդ, որոնք ունեցել են պայթուցիկ սարքեր:
Մինչդեռ Իզմիթի նահանգապետ Էրկան Տոպական հաղորդել էր, որ նավը գրավվել էր մեկ մարդու կողմից: