12 նոյեմբերի 2011 - 17:25 AMT
The Financial. Ամերիկյան ոստիկանությունը չի հարգում լրագրողների իրավունքները

Ամերիկյան ոստիկանությունը չի հարգում լրագրողների իրավունքները, գրում է The Financial թերթը: Պարբերականը մեջբերում է ԵԱՀԿ խոսքի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի խոսքեը. «Ես մտահոգված եմ լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի աճով ԱՄՆ-ի «Զավթիր Ուոլլ սթրիթը» շարժումը լուսաբանող լրագրողների դեմ»,-ասել է նա: Բողոքները Նյու Յորքում սկսվեցին սեպտեմբերի 17-ին, «Զավթիր Ուոլլ սթրիթը» ակցիայի մասնակիցները վրանային քաղաք են խփել Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի մոտ և մինչ այժմ ցույցեր են անցկացնում: Մասնակիցները դեմ են հանդես գալիս իշխանություններին ու ֆինանսական ինստիտուտներին՝ անվանելով դրանք «ֆինանսական ահաբեկչություն»: «Դժգոհների» ցույցերը խաղաղ բնույթ են կրում: