12 նոյեմբերի 2011 - 17:43 AMT
Քաղաքագետը էական զարգացումներ է ակնկալում ղարաբաղյան գործընթացում

Ադրբեջանահայերի մտադրությունը քաղաք կառուցել ազատագրված տարածքներում ոչ միայն ուշադրություն կհրավիրի հայ փախստականների գործոնի վրա, այլ նաև զգալի գործոն կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներում, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, հայտնում է Analitika.at.ua-ն:

«Եթե հաշվի առնենք, որ քաղաքի կառուցման նախաձեռնությունը համընկավ Քարվաճառի շրջանի նոր ճանապարհի կառուցման մեկնարկի հետ, դա վկայում է այն մասին, որ Կազանի հանդիպումից հետո լուրջ զարգացումներ են նախանշվում, հավանաբար, հայկական կողմերը որոշել են ավելի ակտիվ բնակեցնել նախկին խորհրդային ԼՂԻՄ-ին հարակից տարածքները»,-ասել է քաղաքագետը: