14 նոյեմբերի 2011 - 12:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Չարլզ Լոնսդեյլ. Չնայած միջնորդների ջանքերին, ղարաբաղյան կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից

Անկախ միջնորդների ջանքերից, ղարաբաղյան կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Հայաստանում իմ ներկայության 4 տարիներին այն առաջընթացը չգրանցվեց, որը ցանկալի կլիներ»,-ասել է նա:

Ըստ դեսպանի, անշուշտ, ցանկալի լուծում կլիներ կողմերի միջև խաղաղ պայմանագրի կնքումը, սակայն առկա պայմաններում դրական կարող է լինել նաև վստահության ամրապնդումը քաղաքացիական հանրության շրջանում: Այդ առնչությամբ Լոնսդեյլը նշել է, որ Մեծ Բրիտանիան, որն անմիջականորեն ներքաշված չէ հակամարտության մեջ, փորձում է ազդել կարգավորման վրա հենց այս տեսակետից: «Մեծ Բրիտանիան պայքարում է հակամարտող կողմերի երիտասարդության և քաղաքացիական հանրության շրջանում Ղարաբաղի հարցում կարծրատիպերի դեմ»,-ասել է նա:

Վերջում դեսպանը նշել է, որ կայունության ու խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական կուրսի առաջնային հարցերից է:

ՖՈՏՈՇԱՐՔ