15 նոյեմբերի 2011 - 15:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ավետ Բարսեղյանը և Գոհար Գասպարյանը կվարեն «Մանկական եվրատեսիլ 2011»-ը

Հայտնի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանը և Գոհար Գասպարյանը լինելու են «Մանկական եվրատեսիլ 2011»-ի համերգավարները: Այդ մասին հայտարարվեց այսօր` մամլո ասուլիսի ժամանակ: Հաղորդավարուհի, և այս տարվա մրցույթի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը ասաց, որ ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի թեկնածույությունը չի էլ քննարկվել, չնայած մամուլում շրջանառվում էր վերջինիս անունը:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով:

ՖՈՏՈՇԱՐՔ