15 նոյեմբերի 2011 - 16:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը սահմանել է իր 3-րդ ռեկորդը

Նոյեմբերի 15-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս և Գինեսի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը իր երրորդ ռեկորդն է սահմանել:

Նա 19 րոպե 20 վայրկյանում 670 անգամ պտտվել է մարզաձողի վրա` բռնվելով երկու ձեռքով:

Դավիթ Ֆահրադյանը միակ հայ մարզիկն է, որը երեք անգամ Գինեսի ռեկորդակիր է դարձել: 2009թ. հուլիսի 21-ին նա 10 րոպեում 350 պտույտ կատարեց մարզաձողի վրա: Այնուհետև 2010թ. նոյեմբերի 13-ին 76 պտույտ մարզաձողի վրա կատարեց ձախ ձեռքով: Ռեկորդը սահմանելուց հետո Ֆահրադյանը խոստովանել է, որ մարզումների ժամանակ իրեն հաջողվել է մոտ 580-590 պտույտ կատարել: «Ես ուզում էի գերազանցել իմ առաջին ռեկորդը, և դա ինձ հաջողվեց»,- ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ