Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության թուրքական հատվածում ֆինանսական խնդիրներ են ծագել: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածում շինարարական աշխատանքները կարող են դադարեցվել: Պատճառը որոշակի ֆինանսական խնդիրներն են:
Նշվում է, որ այս հատվածի (76 կիլոմետր) երկաթգծերի շինարարությանը 290 միլիոն թուրքական լիրա (մոտ 180 միլիոն եվրո) էր հատկացվել: Բայց առայժմ կատարվել է առաջիկա աշխատանքների ողջ ծավալի ընդամենը 30-35 տոկոսը: Շինարարությունը շարունակելու համար լրացուցիչ ֆինանսավորում կպահանջվի:
Թուրքիայի կառավարությունը մտադիր է մասնավոր ընկերությունների գրավել նախագծի մեջ ներդրումներ կատարելու համար: Ներկա պահին, հաշվարկների համաձայն, պահանջվում է մոտ մեկ միլիարդ լիրա: