Հինգ հայ եղբայրներից կազմված մարդասպանների խմբին հաջողվեց վնասազերծել 5 շաբաթվա քննչական գործողությունների արդյունքում: Այդ մասին լիբանանյան ԶԼՄ-ներին է հայտնել Լիբանանի ներքին գործերի նախարար Մերվան Շաբելը: «Եղբայրներին կասկածում են 6 ծանր հանցագործությունների կատարման մեջ, սպանությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն»,-ասել է նա:
Ըստ նախարարի, ավազակախմբին հաջողվեց վնասազերծել 5 շաբաթվա քննչական գործողությունների արդյունքում: Ըստ Լիբանանի ներքին գործերի նախարար Մերվան Շերբելի, խմբի անդամները՝ եղբայրներ Ջորջ, Ազիզ, Մորիս, Մասիս և Միշել Թանելյանները բնակվում են Բեյրութի Նեբաա թաղամասում, որտեղ նախօրեին հարձակում է կատարել հարևան տան վրա, որից հետո ձերբակալվել են: