17 նոյեմբերի 2011 - 14:39 AMT
Քաղաքապետ. Ուսանողությունը քաղաքացիական ակտիվ դիքորոշում ունի հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում

Ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Սիրելի ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ»:

Նա գրել է, որ տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում ու կարևորվում ուսանողների դերն ու համախմբված մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական զարգացումներին:

«Ուզում եմ շնորհակալությամբ նշել, որ ուսանողությունն իր ամենատարբեր նախաձեռնություններով ոչ միայն մասնակից է մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին, այլ նաև քաղաքացիական ակտիվ դիքորոշում ունի հասարական կյանքի տարբեր ասպարեզներում: Այսօր դուք վստահորեն քայլում եք ժամանակին համընթաց, ունեք մեծ ներուժ՝ ձեր մասնագիտական կարողությունները ներդնելու և համարձակ ձգտումները կյանքի կոչելու համար»,- նշել է քաղաքապետը՝ վստահություն հայտնելով, որ ուսանողների միասնականությունը, երիտասարդական ավյունն ու նվիրումը մշտապես ուղեկից կլինեն նպատակներին հասնելու ճանապարհին: