Ինչպես հաղորդում է Haberler-ը, Վան քաղաքի մոտ գտնվող Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին չնչին է տուժել մի քանի ուժեղ երկրաշարժերից, որոնք ցնցեցին արևելյան Թուրքիան:
«Որոշ ճաքեր են դիտվում գմբեթին»,- հայտնել է ինժեներ-շինարար Ադնան Վուրալը: Նրա խոսքով` ինքնին կառուցվածքում որևէ փլուզումներ չկան:
Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում` Վան գավառում, 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ ցնցումների արդյունքում քանդվել է 25 շենք (այդ թվում՝ 2 հյուրանոց), որոնցից 22-ն այդ ժամանակ դատարկ էին (մարդիկ տարհանվել էին հոկտեմբերին 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո)։ Այնուամենայնիվ, երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 40 մարդ:
Հոկտեմբերի 23-ին Վան գավառում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Որից հետո օրվա ընթացքում շարունակվում էին 5.1 և 6.1 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները: Երկրաշարժի արդյունքում զոհվլ է ավելի քան 600 մարդ, տուժել է մոտ 4 200: Ավերակների տակից կենդանի դուրս է բերվել 231 մարդ: Տարերային աղետի արդյունքում փլուզվել է 2 262 շենք: