Նոյեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Միխայիլ Տալի 6-րդ հուշախաղի երկրորդ տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով հանդիպեց Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ: Շախմատիստները 49-րդ քայլին հաշտություն կնքեցին:
Սա Արոնյանի երկրորդ ոչ ոքին էր, առաջին տուրում նա կիսեց միավորները Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ:
Երկրորդ տուրում ոչ ոքի գրանցվեց նաև Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) պարտիաներում: Կարլսենը կարողացավ հաղթել Բորիս Գելֆանդին (Իսրայել), իսկ Յան Նեպոմնաշչի (Ռուսաստան) – Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) հանդիպումը շարունակվում է: