Արևմտյան երկրները շարունակում են լարվածության ուժգնացումը Սիրիայի շուրջ: Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ՄԱԿ ԳՎ երրորդ հանձնախմբում առաջադրել են «Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Սիրիայում» բանաձևը: Որոշ տվյալներով, որպես համահեղինակներ պատրաստ են հանդես գալ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Մարոկկոն, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Լիբիան ու Քաթարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Բանաձևը կարող է քվեարկության դրվել արդեն հաջորդ երեքշաբթի:
Բանաձևով կոչ է արվում կատարել նոյեմբերի 2-ին Արաբական պետությունների լիգայի ընդունած «ճանապարհային քարտեզը», որով նախատեսվում է դուրս բերել բանակի ստորաբաժանումները քաղաքներից, ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնությունը և ազգային երկխոսություն սկսել:
Ըստ դիվանագետների, արևմտյան երկրները որոշել են գործարկել Գլխավոր վեհաժ-ողովի մեխանիզմը՝ համոզվելով, որ Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշման պատճառով ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի իշխանությունների դատապարման հասնելու նրանց ջանքերը կձախողվեն: Թեև ԳՎ բանաձևը պարտադիր ուժ չունի, արաբական երկրների աջակցությունը կարող է ուժեղացնել ԱԽ անդամների վրա ճնշումը Սիրիայի հանդեպ առավել վճռական գործողություններ ձեռնարկելու հարցում: Այնուամենայնիվ, ըստ գերմանացի դեսպանի, ԳՎ բանաձևը չի կարող փոխարինել ԱԽ որոշումները: «Մենք նախկինի պես գտնում ենք, որ ԱԽ-ն չպետք է հրաժարվի իր պարտականություններից և հուսով ենք, որ Խորհրդի անդամները չեն կարողանա հեշտությամբ անտեսել տարածաշրջանից բխող հզոր կոչերը»:
Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանն ու Չինաստանը օգտվեցին ՄԱԿ ԱԽ-ում քվեարկության իրենց վետոյի իրավունքից: