21 նոյեմբերի 2011 - 14:27 AMT
Լոս Անջելեսի քաղաքային խորհդրի անդամները Բակո Սահակյանի հետ քննարկել են Արցախի հետ հարաբերությունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Քրեքորյանի եւ Դենիս Զայնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և մի շարք կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: