21 նոյեմբերի 2011 - 15:55 AMT
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 384.32 դրամ

Նոյեմբերի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,75 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 384.80 դրամ:

Միևնույն ժամանակ ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384.32 դրամ` նոյեմբերի 18-ի համեմատ ավելանալով 0.37 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 517.10 դրամ` նվազելով 2.58 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 կետով` կազմելով 12.37 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: