21 նոյեմբերի 2011 - 16:13 AMT
Ֆրանսիայի առաջին տիկինը երգել է Միշել Լեգրանի Սուրբ ծննդյանը նվիրված ալբոմի համար

Միշել Լեգրանը Սուրբ ծննդյան տոների առթիվ հատուկ ալբոմ է ձայնագրել, որտեղ հայտնի կատարողների հետ մեկտեղ ձայնագրվել է նաև Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին:

«Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ» ալբոմը վաճառքի կհանվի նոյեմբերի 21-ին:

Բրունիի հետ ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Միկան, Էմիլի Սիմփսոնը, Իգգի Փոփը, Մատյե Շեդիդը և այլոք:

Այս գարնանը Կարլա Բրունին իր նոր ալբոմի թողարկումը հետաձգել է մինչև 2012թ.-ի սեպտեմբեր` երկրում 2012թ. ապրիլ-մայիսին սպասվող նախագահական ընտրությունների պատճառով:Սարկոզիի կնոջ 4-րդ ալբոմը պետք է թողարկվեր 2011թ. սեպտեմբերին: