21 նոյեմբերի 2011 - 17:54 AMT
9 տուրից հետո Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջատարը «Հրազդանն» է

Տեղի ունեցան Հայաստանի ֆուտզալի առաջնության 9 տուրի խաղերը: «Գոյմրին» հաղթեց «Թալգրիգին» 11:7 հաշվով, իսկ «Հրազդանը» «Արմավիրին» 18:5 հաշվով:

9 տուրերից հետո «Հրազդանն» ու «Շահումյանը» ունեն 15-ական միավոր և կիսում են 1-2 տեղերը («Հրազդանը» առաջ է «Շահումյանից» լրացուցիչ ցուցանիշներով): 3-րդ տեղում է «Գյումրին» 12 միավորով: Առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել Վահան Սարգսյանը («Հրազդան»):

10-րդ տուրում «Թալգրիգը» կխաղա «Շահումյանի» հետ, իսկ «Հրազդանը»՝ «Գյումրիի»: Խաղերը տեղի կունենան նոյեմբերի 27-ին