21 նոյեմբերի 2011 - 18:45 AMT
Ռուսաստանի վճռական գործողությունները հարավօսեթական համակարտությունում խանգարեցին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը

2008թ. Կովկասում Վրաստանի հետ հակամարտության ժամանակ Ռուսաստանի կողմից վճռական գործողություններ չձեռնարկվելու դեպքում ՆԱՏՕ-ի սահմանները զգալիորեն կընդլայնվեին: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, այդ մասին Հարավային ռազմական շրջանի սպաների հետ հանդիպմանը հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Եթե 2008 թվականին մենք հապաղեինք, արդեն այլ աշխարհաքաղաքական դասավորություն կստեղծվեր, և մի շարք երկրներ, որոնք արհեստականորեն փորձում էին ներքաշել Հյուսիսատլանտյան դաշինքին, ամենայն հավանականությամբ, այնտեղ կլինեին»,- հայտնել է Մեդվեդևը: