21 նոյեմբերի 2011 - 19:45 AMT
Ուկրաինայում տեղի ունեցան Ուկրաինայի Հայերի միության նախագահի ընտրությունները

Նոյեմբերի 21-ին Կիևում կայացավ Ուկրաինայի Հայերի միության վարչության նիստը, հաղորդում է Analitika.at.ua-ը: Նիստին մասնակցում էին շրջանային հայ համայնքների ներկայացուցիչներy և Ուկրաինայի Հայերի միության ղեկավարությունը:

Նիստի ընթացքում տեղի ունեցան միության նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ընտրվեց Վիլեն Շատվորյանը:

Միության նախորդ նախագահը Հայկ Փամբուխչյանն էր: 2003թ. նա Կիևի հայ համայնքի ղեկավար էր ընտրվել, իսկ 2006թ. հուլիսի 1-ից զբաղեցնում էր Ուկրաինայի Հայերի միության նախագահի պաշտոնը: