27 դեկտեմբերի 2003 - 19:46 AMT
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՄԵՋ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պոպուլիստական է անվանել Բաքվից հնչող ռազմատենչ սպառնալիքները եւ մեղադրանքներն այն բանում, թե ղարաբաղյան բանակի կողմից վերահսկվող տարածքները, իբր, հանդիսանում են թմրանյութերի տարանցման գոտի եւ միջուկային թափոնների գերեզման: Ինչպես նա այսօր հայտարարել է լրագրողներին, Ադրբեջանի նման քայլերը նոր չեն եւ միտված են քաղաքական շահ ստանալուն: Միեւնույն ժամանակ Ս.Օհանյանը քիչ հավանական է համարել ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբայան ճակատում: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն ըստ երեւույթին հասկանում է, թե ինչով է հղի ուժերի հաստաված հաշվեկշռի խախտումը: «Ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղի բանակը պատրաստ է արժանի հակահարված տալու հակառակորդին»,-ասել է ռազմական նախարարը: