27 դեկտեմբերի 2003 - 19:02 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում հարուցվել է 19 քրեական գործ կանանց սեռական շահագործման փաստերի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել են ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունում: Աղբյուրի համաձայն, այդ հանցագործություններից 8-ը կատարվել են արտերկրում: Կավատության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 10 անձանց նկատմամբ: 144 հոգի ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ի դեպ 2002 թվականին նման միջոց կիրառվել է 55 մարմնավաճառի նկատմամբ: