27 դեկտեմբերի 2003 - 19:00 AMT
1991 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԿՍԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է ՄՈՏ 1 ՄԼՆ ՄԱՐԴ
1991 թվականից սկսած` Հայաստանից արտագաղթել է շուրջ 1 մլն մարդ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը` ավելացնելով, որ նրանց 70 տոկոսից ավելին արտագաղթել է Ռուսաստան: Սակայն, սկսած 2002 թվականից Հայաստանում արդեն դիտվել է զրոյական միգրացիոն սալդո, այսինքն երկրից հեռացող քաղաքացիների քանակը հավասար է եկողների թվին, ընդգծել է նա: