Այսօրվա դրությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն եկամտի մոտ 50% աճ է ապահովել` համեմատած 2010թ. նույն ժամանակահատվածի հետ: Այդ մասին նոյեմբերի 22-ին Երևանում ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը:
Նրա խոսքով` չորրորդ եռամսյակը, որպես կանոն, ավելի արդյունավետ է լինում, ուստի ընթացիկ տարվա արդյունքներով լավ ֆինանսական ցուցանիշներ են սպասվում: Քլիֆորդը համոզմունք է հայտնել, որ տարվա արդյունքներով այդ երկու բանկերը եկամտի ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներ են ճանաչվելու:
2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 173,8 մլրդ դրամ, պարտավորությունները` մոտ 144,9 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` մոտ 28,9 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 10,4 մլրդ դրամ, հավաքական վարկային ներդրումները` 103,9 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` 114,5 մլրդ դրամ, իսկ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում մաքուր եկամուտը կազմել է ավելի քան 4,6 մլրդ դրամ:
2011թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2,5 միլիարդ դրամ է վճարել Հայաստանի պետբյուջե` զբաղեցնելով 17-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում և պահպանելով իր առաջատար դիրքերը բանկային սեկտորի հարկատուների շարքում: